ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի տարածքը չի կարող որևէ երկրի համար թատերաբեմ դառնալ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքը չի կարող որևէ երկրի համար թատերաբեմ դառնալ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքը չի կարող որևէ երկրի համար թատերաբեմ դառնալ: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք մաքսիմալ մեր ջանքերը ներդնում ենք, որ երբեք Հայաստանի ամբողջ տարածքը որևիցե այլ երկրի համար թատերաբեմ չդառնա։ Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք ու, կարծում եմ, որ այս պայմաններում մենք կառավարելի եք դարձրել մեր շուրջը ստեղծված իրավիճակն ու այդ առումով փորձում ենք իրավիճակը կառավարել նաև մեր գործընկերների հետ քննարկելով», - «Ազատության» եթերում ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ իրանցի գործընկերների հետ մանրամասն քննարկում են իրավիճակը՝ գտնելու այն բոլոր հարցերի պատասխանները, որ կա հայկական կողմի մոտ։

  • Կիսվել: