շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի սրբազան պարտականությունն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին. Նորիկյան

Հայաստանի սրբազան պարտականությունն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին. Նորիկյան

Հայաստանի Հանրապետության սրբազան պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«Եթե մենք այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունենք, ուրեմն մեր պատկերացումները պետականության, քաղաքացիության ու ազգային արժանապատվության մասին այլ են:

Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը մինչև վերջ ստորացնի մեզ, պարզապես չի կարելի, ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա էլ լինի…»,-նշել է նա։

 

  • Կիսվել: