ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն չենք ունեցել. Կոնջորյան (տեսանյութ)

Հայաստանի պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն չենք ունեցել. Կոնջորյան (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանն ու իրենց քաղաքական թիմը հասնում էին քաղաքական սակավամտության օլիմպիական բարձունքին։ Իշխան Սաղաթելյանն ամեն օր գերազանցում էր ինքն իրեն, և իրենք գերազանցում էին իրենց քաղաքական անհեռատեսության մեջ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեզ ասում էին՝ չեք տիրապետում իրավիճակին, իրենք չեն տիրապետում, պարալիզացնում էին քաղաքը, ասյօր իրենք են պարալիզացված։ Սա խայտառակություն էր, և ընդդիմության ճակատագրի այս տխուր վերջաբանը. որպես ՀՀ քաղաքացի՝ ուրախ չեմ դրանով։ Մարդիկ պիտի նաև այլընտրանք ունենան, Հայաստանի պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն չենք ունեցել։

Պոկերում տերմին կա՝ պոկեր-ֆեյս, երբ ուզում են բլեֆ անել, այնպիսի լուրջ դեմքով են անում, որ դիմացինը հավատա, դե իրենց մեջ պոկեր խաղացողներ կան, երևի ասել են՝ այդ սուտը վստահ դեմքով, ձայնով ասեք, որ ժողովուրդը հավատա։ Պարզվեց, որ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է՛՛:

Կոնջորյանը նշեց, որ, իր կարծիքով, շարժման նպատակը պարզ իշխանություն զավթելու փորձ է, մինչդեռ մեր իմաստուն ժողովուրդն իր վերաբերմունքով ցույց տվեց, թե ինչ կարծիք ունի այս գործընթացի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: