շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի հետ սահմանների բացումը ձեռնտու կլինի այդ երկրին. Թուրքիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ սահմանների բացումը ձեռնտու կլինի այդ երկրին. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության և եռակողմ հայտարարության մասին հարցերին, տեղեկացնում է Haber Global-ը։

Չավուշօղլուն ասել է, որ  Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։՛՛Այս պայմանգրից հետո Ադրբեջանի որոշած վայրում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գ ործընթացին։ Այդ կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողության իրականացումը, իսկ դրա խախտման դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն։

Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Բոլոր քայլերը, որոնք մենք կձեռնարկենք հետագայում, կքննարկվեն Ադրբեջանի հետ՛՛,-մասնավորապես ասել է նա:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ՛՛Հայաստանի հետ սահմանների բացումը չափազանց ձեռնտու կլինի այդ երկրին, քանի որ Հայաստանի գործողությունները հանգեցրել են նրա ինքնամեկուսացմանը՛՛։

 

 

 

  • Կիսվել: