շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը

«Հայաստանի Հանրապետություն»․ Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գում է․ «Համավարակը վեր հանեց հատկապես աշխատանքային հարաբերությունների մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման կարիքն իրեն զգացնել տվեց առաջին իսկ օրերին: Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանոնակարգման համար գործող «Արտակարգ դրության մասին» օրենքը չէր կարող ընդգրկել սոցիալ-տնտեսական ոլորտի բոլոր հարցերը: Պետության բնականոն կենսագործունեության համար այդ հարաբերությունների կարգավորումն օրվա խնդիր է: Վերջին երկու ամսվա ընթացքում հասարակության մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխանը հնարավոր է տալ՝ օգտագործելով միայն իրավական գործիքակազմը:

Կառավարության առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգի երեք հարցն էլ վերաբերում են համաճարակի ժամանակ առաջացած իրավահարաբերությունների կարգավորմանը: Գործադիրի ներկայացրած օրենքի փաթեթներից մեկով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի աշխատանքային և վարչական օրենսգրքերում: Այս իրավական ակտերի արտակարգ ռեժիմով քննարկմանը սպասում են հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ:

Օրինագծի հիմնական փոփոխություններով գործադիրը կարգավորում է հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցերը, որոնք սահմանված չեն օերնսգրքում: Ոլորտը կարգավորող գործող իրավական նորմը սահմանում է, որ եթե աշխատողը, թեկուզ առարկայական պատճառներով ուշանում է կամ լրիվ օրը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի վերջինիս ենթարկել կագապահական տույժի ինչպես նաև լուծարել պայմանագիրը: Քննարկման ներկայացված օերնսդրական կարգավորմամբ լուծման տարբերակներ է առաջարկվում տարերային աղետների տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթի այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատանքային հարաբերություններին՝ բացառելով նման դեպքերում աշխատանքից ազատումը»

  • Կիսվել: