երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպան

Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն. ՌԴ դեսպան

Հայաստանը ՌԴ-ի մերձավոր դաշնակիցն է, եւ դա անցողիկ փաստ չէ, ինչի մասին հայտարարում է Ռուսաստանի Դաշնությունը երկրի ղեկավարության մակարդակով։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Sputnik Армения-ին։

«Հասկանալի է, պաշտպանությունը եւ անվտանգությունը  մեր փոխգործակցության կարեւոր ոլորտներից մեկն է։ Մարտական եղբայրության ավանդույթները, որոնք ձեւավորվել են հարյուրամյակների ընթացքում, չեն վերացել։ Դրանք կան, դրանք կազմում են հարաբերությունների շատ կարեւոր մասը ոչ միայն մեր պետությունների, այլեւ մեր ժողովուրդների, մարդկանց միջեւ»,- ասել է Կոպիրկինը։

Նա փաստել է, որ այժմ խորհրդային եւ հայկական ԶՈւ-ի վետերանները երկու տոն են նշում՝ Հայկական բանակի օրը եւ Հայրենիքի պաշտպանի օրը։

Դեսպանն ընդգծել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման կարեւորությունը։

  • Կիսվել: