շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել Նյու Յորքում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։
 
Նյու-Յորքում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը։
 
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բայրամովը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում և երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների պաշտոնյաների հետ։

  • Կիսվել: