ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ԱԳ նախարարությունը ապահովել է բյուջեի 99 տոկոս կատարողական

Հայաստանի ԱԳ նախարարությունը ապահովել է բյուջեի 99 տոկոս կատարողական

Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին Հայաստանի պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ, այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում շարունակվող բյուջետային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,- ասաց Ջանջուղազյանը:

Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:

  • Կիսվել: