հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի 4 քաղաքական ուժերին կառավարությունն ընդհանուր հատկացրեց 520 մլն 733 հազար դրամ

Հայաստանի 4 քաղաքական ուժերին կառավարությունն ընդհանուր հատկացրեց 520 մլն 733 հազար դրամ

«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Կառավարության որոշմամբ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին պետական աջակցություն հատկացվեց։

Չորս քաղաքական ուժերին մեկ տարվա ընթացքում ընդհանուր հատկացվեց 520 մլն 733 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բաժին է հասնում ընդհանուր գումարից՝ 268 մլն դրամ։ Շուրջ 39 մլն դրամ կտրամադրվի Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետբյուջեից կհատկացվի 50 մլն դրամ, 163 մլն դրամ էլ կտրվի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին։ 

Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով։

  • Կիսվել: