ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական եւ Արցախյան հակամարտության կարգավորմանը. Մամիջանյան

Հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական եւ Արցախյան հակամարտության կարգավորմանը. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝  հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների  ու Արցախյան հակամարտության կարգավորմանը:

Մամիջանյանն այս  եզրակացությանն է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Խնդիրը Ռուբեն Ռուբինյանի անձը չէ, այլ այն, որ նա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացի պատվիրակն է: Ինքը այնտեղ չի գնացել որպես ԱԺ փոխնախագահ, ինքը այնտեղ գնացել է այդ իր կարգավիճակով: Հետեւաբար, դա նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների  ու Արցախյան հակամարտության կարգավորմանը:

Հետևաբար, այն հեքիաթները, որ երկու տարի պատմվում էին այս իշխանության  կողմից, իբր,  այդ երկու գործընթացն իրար հետ կապ չունեն՝ հերթական սուտն էին: Թուրքիան սա հնչեցրել է որպես նախապյման, այլապես Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը այդ բանակցություններից ես չեմ հասկանում», - նշեց նա:

  • Կիսվել: