Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա. Մնացական Սաֆարյան
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն երկար պատմություն, ներկա դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Այդ մասին լրագրողներին այսօր ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Ես չէի անվանի դա ճգնաժամ։ Մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել բոլոր այդ հարցերը։ Նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ», - ասաց նա։
Նա նշեց, որ ՌԴ ԱԳՆ էր կանչվել Հայաստանի դեսպանը, փոխանցվել է հայտագիր։
«Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Կապված էր այստեղ կայացած գագաթնաժողովի հետ», - ասաց նա։


