չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է․ Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազում է․ Զախարովա

Վերջին շաբաթներին հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությունը նվազեցնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վերջինս նշել է, որ սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ իրավիճակը մեղմելու համար: Բաքվի և Երևանի հետ սերտ շփում է հաստատվել՝ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրենք խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում են համարում  երկու երկրների միջև սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման աշխատանքների արագ մեկնարկը:

  • Կիսվել: