շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հավաքականի անդամներն իսկական հերոսներ են. ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե

Հավաքականի անդամներն իսկական հերոսներ են. ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Ըստ հաղորդագրության` Կոպիրկինը հանդիպել է կոմիտեի ղեկավար Հակոբ Աբրահամյանի և պարալիմպիկ հավաքականի անդամների հետ։

Նա մարզիկներին շնորհավորել է այս տարվա մարտին Խանտի Մանսիյսկում կայացած Պարալիմպիկ ձմեռային խաղերին հաջող մասնակցության կապակցությամբ: Դեսպանը նշել է, որ հավաքականի ներկայացուցիչներն իսկական հերոսներ են, որոնք ցույց են տալիս իրական կենսասիրությունը, ոգու ուժն ու հաղթանակի կամքը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում պարալիմպիկ շարժման զարգացման հեռանկարները, ինչպես նաև ադապտիվ սպորտի ոլորտում հայ-ռուսական գործակցության լայն հնարավորությունները՝ այս տարվա մարտին 2 երկրի ազգային կոմիտեների ստորագրած համագործակցության հուշագրի հիման վրա:

  • Կիսվել: