ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (771.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 479.900 ՀՀ դրամ:

  • Կիսվել: