հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով․ վարչապետ

Հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով․ վարչապետ

Հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով:  Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրուցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզնից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է եւ չպետք է վարակի մյուսներին»,-ասաց նա:

Վարչապետը հատուկ ընդգժեց, որ ԱՀԿ-ն վերանայել է դիմակների հետ կապված իր նախկինում արված գնահատականը. նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին:

Վարչապետը տարակուսանք հայտնեց, որ ստանում է լուսանկարներ, որտեղ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ տեղի են ունենում հուղարկավորության արարողություններ: Այն պարագայում, երբ արդեն մոտ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարկավորություններից տարածվող դեպքերի առնչությամբ: 

Նա շեշտեց, որ այս իրավիճակում կառավարությունը անում է  բան՝ ուղիղ, անկեղծ խոսում եւ հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ, բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային  մահճակալային եւ վերակենդանացման տեղերն ավելացնելու համար

  • Կիսվել: