շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարգելի պարոն Բաբաջանյան, չի կարող լինել այնպիսի վիճակ, երբ ԱԺ նիստերի դահլիճը անհրաժեշտ լինի տրամադրել հիվանդներին․ ԱԺ նախագահ

Հարգելի պարոն Բաբաջանյան, չի կարող լինել այնպիսի վիճակ, երբ ԱԺ նիստերի դահլիճը անհրաժեշտ լինի տրամադրել հիվանդներին․ ԱԺ նախագահ

Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մեզ պետք է սթափ դատողություն, հանգիտս, հաշվարկված, կառավարելի քայլեր, այսօր Ազգային ժողովոի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Այսպիսի սահմանային, ոչ սովորական իրավիճակներում չի կարող գործին օգուտ տալ խուճապը։ Պատմությունը ցույց է տվել, որ թշնամին հասնում է մայրաքաղաքի մատույցներին և նույնիսկ այդ ժամանակ պետք է պահպանել հանգստությունը, մտածել, նոր անել քայլեր», -հայտարարեց Միրզոյանը։

Նրա խոսքով, ինչպես անլրջությունը, այնպես էլ իրավիճակի նկարագրության մեջ գույների անհարկի խտացումը կարող են վնասներ բերել։

«Հարգելի պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց, կներեք, անտեղի, որովհետև չկա և չի կարող լինել այնպիսի վիճակ, երբ ԱԺ նիստերի դահլիճը անհրաժեշտ լինի տրամադրել հիվանդներին։ Մի արեք էդպես հարգելի գործընկերներ», -դիմելով գործընկերոջը, հայտարարեց ԱԺ նախագահը։

Անդրադառնալով վերջին շրջանում պատասխանատվության վերաբերյալ տարբեր հայտարարություններին, Միրզոյանը հայտարարեց, որ պատասխանատվությունը իշխանությանն է, և իշխանությունը երբեք չի փախչում դրանից։

«Միևնույն ժամանակ, հանկարծ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք ասում ենք՝ պատասխանատվությունը մերն է, դուք մի կողմ քաշվեք, ձայն մի հանեք։ Նման բան չկա», -հավելեց Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համայնքային սեփականության շենքերը, նաև՝ ԱԺ շենքը պետք է տրամադրվեն հիվանդների բուժումը կազմակերպելու համար։

  • Կիսվել: