Հարցեր չկան. Կառավարության հետ ԱԺ-ի ավանդական հարց ու պատասխանը չկայացավ
Ազգային ժողովում այսօր նախատեսվում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամների և խորհրդարանականների ավանդական հարցուպատասխանը։ Սակայն ընդդիմությունը այս անգամ ևս բոյկոտել էր հարցուպատասխանը։
Արդյունքում կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար գրանցվեց միայն 3 պատգամավոր։ Արդյունքում՝ ՔՊ-ականները ևս հանեցին իրենց հարցերը։ Արդյունքում, որևէ հարց այդպես էլ չհնչեց։


