ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն». Եղոյանն ասաց Բաքվի հետ պայմանագրի անունը

«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն». Եղոյանն ասաց Բաքվի հետ պայմանագրի անունը

 Երևան–Բաքու խաղաղության պայմանագիրն ունի «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։
Անդրադառնալով նախագծին` Եղոյանը բացատրեց, որ դա խաղաղության վերաբերյալ փաստաթուղթն է։
 
«Դա հենց այն փաստաթուղթն է, որի մասին լսում էիք, որ մենք ենք խմբագրել, իրենք են խմբագրել վերջին ամիսներին։ Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը»,–ասաց նա։
Հարցին, թե խաղաղության պայմանագիր անվանումն է փոխվել, թե ոչ, Եղոյանը նշեց, որ հարցին պատասխանելու համար պետք է բովանդակային մանրամասներ ներկայացնի, որը անել չի կարող։
Եղոյանը նաև ընդգծեց, որ Բաքվի հետ բանակցություններում յուրաքանչյուր հարցն էլ շատ կարևոր է։
Նա նշեց` Հայաստանն անում է ամեն ինչ, որ կայանա Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը և Բաքվի հետ բանակցություններում Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ։

  • Կիսվել: