կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցանկացած պետություն իրավունք ունի սպառազինել իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում. Արման Եղոյան

Ցանկացած պետություն իրավունք ունի սպառազինել իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում. Արման Եղոյան

Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է, և դրա մեջ որևէ հակաօրինական կամ հակաքաղաքական կամ հակաբանակցային բան չկա. ցանկացած պետություն իրավունք ունի սպառազինել իր բանակն այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում, ինչպես որ Ադրբեջանն է իր բանակը սպառազինում իր գործընկերներից գնած զենքով և ռազմատեխնիկայով: Մենք էլ մեր գործընկերներից ենք գնում զենք և ռազմատեխնիկա, ինչպես ցանկացած պետություն. ինչ խնդիր կա: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ֆրասիայի հետ ռազմական համագործակցությանը՝ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ:

  • Կիսվել: