երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
ԵՄ-ն շատ օպերատիվ որոշում է ընդունել Հայաստան դիտորդների ժամանակավոր առաքելություն ուղարկելու մասին. պատգամավոր

ԵՄ-ն շատ օպերատիվ որոշում է ընդունել Հայաստան դիտորդների ժամանակավոր առաքելություն ուղարկելու մասին. պատգամավոր

2022թ. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ հերթական հարձակումից հետո ԵՄ-ն շատ օպերատիվ կերպով որոշում ընդունեց դիտորդների ժամանակավոր առաքելություն ուղարկելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում, «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ապրիլի 4-ին ասել է եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2023թ. հունվարին Հայաստան ուղարկվեց ԵՄ դիտորդների առաքելությունը։ «Դժվար է թերագնահատել այդ առաքելության դերը մեր երկրի անվտանգության ապահովման գործում այդ շրջանում»,- ավելացրել է Եղոյանը։ Նա նշել է, որ եվրոպական դիտորդական առաքելությունը ԵՄ 13 նման առաքելություններից եւ իր մասշտաբով ամենամեծերից մեկն է։ «Ավելի ուշ ԵՄ-ն որոշում է կայացրել Հայաստանում դիտորդների թվի ավելացման մասին՝ մինչեւ 209 մարդ»,- հիշեցրել է հանձնաժողովի նախագահը։

  • Կիսվել: