ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որը հանգեցրեց ռուսական ուղղաթիռի խոցմանը
ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որը հանգեցրեց ռուսական ուղղաթիռի խոցմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Նախնական տվյալներով՝ կա երկու զոհ:
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը:
Ադրբեջանը հաստատել է, որ իրենք են խոցել ռուսական ուղղաթիռը:


