հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հանուն հանրապետության» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին (տեսանյութ)

«Հանուն հանրապետության» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին (տեսանյութ)

՛՛Հանուն հանրապետության՛՛ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի։ Այս մասին այսօր կուսակցության արտահերթ 3-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության քաղխորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը։

Նա նշեց, որ այդ ուղղությամբ սկսել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես՝ քննարկումներ ու հանդիպումներ են ունենում Երևանի վարչական շրջաններում։

՛՛Քաղաքական պատկերն ամբողջանալուն պես կորոշվի, թե ինչ դիրքերից հանդես կգանք այդ ընտրություններին՛՛,-ասաց նա։

 

  • Կիսվել: