կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հանրության աջակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակին. Վանեցյան

Հանրության աջակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակին. Վանեցյան

Մեր ակցիաները կրելու են խաղաղ բնույթ, մենք այս ամենն իրականացնելու ենք այնքան ժամանակ, մինչև հանրության լայն շերտեր կմիանան պայքարին, և հանրության աջակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակին: Այս մասին այսօր ՛՛Դիմադրության՛՛ շարժման քայլերթի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց նաև, որ ՛՛գործող իշխանությունը խուճապի մեջ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած՛՛:

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Իշպան Սաղաթելյանն ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանության հենարան չունի՛՛:

Նա նշեց, որ Փաշինյանն ընդամենը հենարան է ունեցել ի դեմս ոստիկանության ու իրավապահ մարմինների։ ՛՛Իշխող ռեժիմն ամեն կերպ դրդում է ոստիկանությանը նոր բռնությունների եւ անօրինական գործողությունների։ Ոստիկանության աշխատակիցները հաճախ են ենթարկվում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության ներկայացուցիչների ճնշումներին՛՛,-նշեց Սաղաթելյանը:

Նա ոստիկաններին հորդորեց հավատարիմ մնալ իրենց սպայական կոչմանը. ՛՛Մի կատարեք այս խելագարի հրամանը։ Նիկոլը ձեզ ամեն կերպ կներքաշի իր անօրինական գործունեության մեջ։ Դուք՝ հանուն Սահմանադրության, հանուն օրենքի, չպետք է ենթարկվեք այս ճնշմանը, այլապես բոլորը, այդ թվում՝ որոշումներ կայացնողները, պատասխան կտան իրենց արարքների համար։ Զգուշացնում եմ ձեզ՛՛:

  • Կիսվել: