չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հանրային ձայնը» վերահսկողական լծակներին տիրապետելու պայման առաջ քաշեց, դեմ չենք դրան․ Մարության

«Հանրային ձայնը» վերահսկողական լծակներին տիրապետելու պայման առաջ քաշեց, դեմ չենք դրան․ Մարության

Ես և մեր թիմը կարծում ենք, որ Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն, բայց այն պետք է լինի ոչ թե փողոցով, այլ ընտրություններով։ Երևանի ընտրություններին ապացուցեցին, որ դա ընտրություններով հնարավոր է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը՝  նա նշել է. ««Հանրային ձայնը» վերահսկողական լծակներին տիրապետելու պայման առաջ քաշեց։ Դեմ չենք դրան, միակ բանը, որ մեզ խանգարում է, մտահոգությունն է, որ լավ, պրոֆեսիոնալ մասնագետ պիտի զբաղվի այդ գործով։ Խնդիրն այն է, որ այդ պաշտոնը համայնքային ծառայողի պաշտոն է լինելու, որն ընտրվում է մրցույթով։ Ես չեմ լինելու նշանակողը։ Առաջարկում եմ ստեղծել ավագանուն կից քննող հանձնաժողով, որի նախագահը կլինի հենց ընդդիմադիր։ Ինչ ձեր մտքով անցնի ստուգել, կստուգեք այս հանձնաժողովով»:

  • Կիսվել: