կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները չորս ուղղությամբ երթեր սկսեցին

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները չորս ուղղությամբ երթեր սկսեցին

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթ սկսեցին չորս ուղղություններով:

Ինչպես հայտարարեց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը՝ երթն անցկացվելու է չորս ուղղություններով: Նա նաեւ ոստիկանությանը զգուշացրեց, որ որեւէ բռնություն չկիրառեն:

Թեւանյանը երթի մասնակիցներին կոչ արեց երթի ժամանակ ուղիղ եթերները միացնել:

Ցուցարարների մի մասը շարժվեց Ամիրյան փողոցով, մյուսը՝ Մաշտոց- Սարյան ուղղությամբ, 3-րդ ուղղությունը՝ Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, իսկ 4-րդը՝ Խանջյանով դեպի վերեւ եւ Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքեւ:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

  • Կիսվել: