շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացմանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացմանը

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացմանը:

Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտներն այլևս հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում: Դա հնարավորություն կտա նրանց օգտվելու ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին՝ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

 

  • Կիսվել: