չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Եվրոպական Միության հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացում Հայաստանն ունի ԵՄ-ի և անդամ երկրների աջակցությունը:

Այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Վիզաների ազատականացման հարցով ամբողջական աջակցություն ու բավական արագ ընթացող պրոցես ենք ունեցել մինչև այժմ և ստացել ենք ԵՄ և անդամ պետությունների աջակցությունը, բայց հիմա ավելի շատ մենք անելիքներ ունենք․ մեզնից է կախված, օրենսդրական փոփոխություններ են ենթադրվում, տեխնիկական ընթացակարգեր: Որքան արագ կաշխատենք, այնքան արագ կունենանք գործընթացի հուսով եմ՝ դրական արդյունք»,-ասաց Միրզոյանը:

 

  • Կիսվել: