չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան

Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան

Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին դադարեցրել ենք, անդամությունը սառեցրել ենք։ Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում ունի։

«Եթե կառույցի մյուս անդամները և գլխավոր քարտուղարությունը (թեև չգիտեմ՝ ինչքան իրավասություն ունի քարտուղարությունն այդ հարցում առհասարակ) մեկնաբանություններ են անում, իզո՛ւր, մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում», — ասաց նա։

  • Կիսվել: