չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ուսումնասիրում ենք, բայց ինքնիշխանությունն ու անկախությունն ամեն ինչից վեր են․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի զեկույցի մասին

Ուսումնասիրում ենք, բայց ինքնիշխանությունն ու անկախությունն ամեն ինչից վեր են․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի զեկույցի մասին

ԵԱՏՄ զեկույցը հրապարակվել է նախօրեին՝ բառացիորեն ժամեր առաջ։ Այն բավականին ծավալուն է, և մենք ծանոթանում ենք դրան, վերլուծում և ձևավորում Հայաստանի վարքագիծն ու դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք կա՞ հեռացման մեխանիզմ, նախարարը նշել է, որ հայկական կողմին նման մեխանիզմ հայտնի չէ։

«Մեզ հայտնի չէ որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ իքս թվով պետություններ կարող են իգրեկին կամ իգրեկներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ»,-նշել է նա:

Ըստ նախարարի՝ Երևանը կուսումնասիրի և կարձագանքի։ Նախարարը հավելել է, որ քաղաքացիների բարեկեցությունը, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ ավանդական առևտրային կապերը կարևոր են, բայց ամենակարևորը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն են։

«Բայց կա մեկ բան, որ գերկարևոր է, կարևոր՝ ամեն ինչից, դա ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունն է, հետևաբար՝ մեր դիրքորոշումը կլինի սերտորեն պայմանավորված նշածս հանգամանքով»-հավելել է ԱԳՄԱ նախարարը:

«Մեր դիրքորոշումը սերտորեն պայմանավորված կլինի նշված հանգամանքներով»,-նշել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԱՏՄ երկրները կարող են որոշում ընդունել միությանը ՀՀ-ի անդամակցության դադարեցման մասին՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիuկերը, հետևում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցից:

 

  • Կիսվել: