ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. փաստաբան

Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. փաստաբան

Մանվել Գրիգորյանի հետ երեկ եմ խոսել Արցախ մեկնելու թեմայով։ Արդեն կանչել էր շտապ օգնության մեքենան ու արդեն պատրաստվում էր մեկնել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել էց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Ինձ կանչել էր նրա համար, որ իր հետ մեկնեմ, Լևոն Բաղդասարայանի հետ պատճառաբանել ենք, որ ստորագրություն կա չհեռանալու մասին և հատուկ թույլտվություն է պետք և համոզել եմ, որ այսօր վերջնական պատասխանները գան, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է փաստաբանը։

Հարցին, թե արդյոք առողջական վիճակը թույլ կտա՝ նա պատասխանեց, որ Գրիգորյանը այն կամքի տեր մարդը չէ, որ կարողանաս պահել։ «Ամեն դեպքում՝ երեկ ուժ գործադրելով, համոզելով կարողացել եմ իջեցնել մեքենայից»։

Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանն էլ ասել է, որ Գրիգորյանի մոտ ոչինչ չի փոխվել և ինքը նախկինի պես պատրաստակամ է մեկնելու Արցախ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: