ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱԿ-ը չի բացառում իր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին

ՀԱԿ-ը չի բացառում իր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին

"Հայ ազգային կոնգրես" կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի բացառում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը: Այդ մասին ասվում է ՀԱԿ ֆեյսբուքյան էջում։

Գրառման համաձայն, Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարին, որը, նախնական որոշմամբ, տեղի կունենա մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում ՀԱԿ-ը կպատասխանի այն հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել ընտրություններին, եւ դրա հետ կապված այլ հարցերի: "Եթե ֆորս-մաժոր չլինի, Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին և, ըստ ամենայնի, միայնակ կգնա դրանց", - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նշենք, որ ՀԱԿ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններին կմասնակցի այն պարագայում, եթե դրանք անցնեն 100%-անոց համամասնական եղանակով։ Վերջերս խորհրդարանը ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխություն։

  • Կիսվել: