շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին. Խաժակյան

Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին. Խաժակյան

Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ արված հայտարարությունների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Օրեր առաջ էլ էր համանման կերպ արտահայտվել, բայց համարել էինք, որ իր մտերիմները կհուշեն այդ պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին, բայց ավաղ...»,-գրել է Խաժակյանը:

Նշենք, որ այսօր ոստիկանության նախկին աշխտակից, գնդապետ Սայաթ Շիրինյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմություն է:

  • Կիսվել: