շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սայաթ Շիրինյանի գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաները

Սայաթ Շիրինյանի գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին՝ ժամը 14։00-ին։

Հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով վկաները։

Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

  • Կիսվել: