ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ տեղի կունենա

Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ տեղի կունենա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի։
Գործով որպես մեղադրյալներ են անցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը չկայացավ Ռոբերտ Քոչարյանի վատառողջ լինելու պատճառով։

Այս նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Արմեն Գեւորգյանի՝ երկրից դուրս գալու թույլտվության միջնորդությունը:

  • Կիսվել: