շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Արդարությունը պետք է հաղթի»,-գրել է փաստաբանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

  • Կիսվել: