երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Հաղթանակ» զբոսայգին փակ է. սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին

«Հաղթանակ» զբոսայգին փակ է. սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին

«Հաղթանակ» զբոսայգու մուտքը առավոտից փակ է, այդ թվում լրագրողների համար: Խիստ հսկողության պայմաններում են մեքենաներին ներս թողնում: նույնիսկ եթե պաշտոնյաների մեքենաներ են մոտենում, անվտանգության աշխատակիցները դրանք բացում են, ստուգում են, նոր թույլ են տալիս ներս մտնել: 

Ակնկալվում է, որ շուտով այստեղ է ժամանելու ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

  • Կիսվել: