երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Գյումրիից վերադառնալիս մարդիկ երեք անգամ կանգնեցրել են շարասյունը՝ վարչապետին աջակցություն հայտնելու համար․ Նաիրի Սարգսյան

Գյումրիից վերադառնալիս մարդիկ երեք անգամ կանգնեցրել են շարասյունը՝ վարչապետին աջակցություն հայտնելու համար․ Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ մարզային այցելության ժամանակ մի քանի անգամ կանգնեցրել են ՀՀ վարչապետի ավտոշարասյունը։

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը:

Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք։

Թարմացում: 4-րդ կանգառը՝ Ուջանում»,գրել է Նաիրի Սարգսյանը։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկարներ հրապարակել։

«Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրեցին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»,-գրել է վարչապետի խոսնակը։

  • Կիսվել: