ուրբաթ, հունվար 22
22 / 1 / 2021
Գյումրիի ռուսական ռազմաբազայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթաց

Գյումրիի ռուսական ռազմաբազայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթաց

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված բազայում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաքանակով սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստելու գործընթացը: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 դեղաչափ, տրամադրվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղին: Պատվաստումների ընթացքում բարդություններ չեն գրանցվել: Պատվաստումն իրականացվում է կամավոր՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց գրավոր համաձայնության հիման վրա:

Ընդհանուր առմամբ, Հարավային ռազմական օկրուգին տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ:

Մինչ օրս, պատվաստանյութի ամբողջ բաղադրիչը ստացել է ավելի քան 6 հազար զինվորական և բժշկական անձնակազմի ներկայացուցիչ:

Եվս 14 հազար զինվորական ստացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը:

Առաջիկա երկու ամսում նախատեսվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ավելի քան 60 հազար զինծառայողի և քաղաքացիական անձանց։

  • Կիսվել: