կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:
 
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։
 
 

  • Կիսվել: