երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրանադայում քննարկումները պետք է լինեին 3 սկզբունքների հիման վրա. պատգամավոր

Գրանադայում քննարկումները պետք է լինեին 3 սկզբունքների հիման վրա. պատգամավոր

Գրանադայում քննարկումները տեղի էին ունենալու երեք սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրվել է նաև Բրյուսելում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանն է վերաբերում` համապատասխանաբար 29.800 և 86.600 քառակուսի կմ տարածքով, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` լիազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, և երրորդ սկզբունքն այն էր, որ դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենան Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, պետք է որոշում կայացվի` որ քարտեզով»,–ասաց Հովհաննիսյանը։

Թեպետ Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, սակայն հայկական կողմը պատրաստվում է հանդիպել եվրոպական քաղաքական ներկայացուցչության մի շարք անդամների հետ` ներկայացնելու ՀՀ մոտեցումները, սկզբունքները և հույս հայտնելով աջակցություն ստանալ եվրոպական գործընկերներից խաղաղության օրակարգի վերաբերյալ։
 
Լրագրողները հարցրին` արդյոք հնարավոր է Արևմուտքի փոխարեն Ալիևի հետ հաջորդ հանդիպումը լինի Մոսկվայում։
«Եկեք «փոխարեն» բառը չօգտագործենք։ ՀՀ–ն օգտագործում է բոլոր դիվանագիտական խողովակները, արդյունավետ հարթակները տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար»,–պատասխանեց պատգամավորը։

  • Կիսվել: