կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Գյումրիում մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել. Հովհաննիսյան

Գյումրիում մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել. Հովհաննիսյան

Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ, որի ֆորմատը մի փոքր փոփոխված է։ Լինելու են շրջիկ խմբեր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին, շրջելու են Գյումրու փողոցներով, թակելու են դռները և առաջարկելու են  թեկնածուներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  ընտրությունը  տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ.«Բնականաբար,  բանաձևերը չենք բացահայտելու, մենք  նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի  գործընթաց կազմակերպել։ Մենք թափանցիկությունը կապահովենք։ Հուսանք՝ հնարավորինս շատ գյումրեցիներ կմասնակցեն գործընթացին»։

  • Կիսվել: