չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է․ Տիգրան Ուրիխանյան

Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է․ Տիգրան Ուրիխանյան

«Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը․

«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելու՞ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»։

  • Կիսվել: