կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ–ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը

ՌԴ–ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը

Ժամեր առաջ ՌԴ֊ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Տեղեկությունը հայտնում է «ԴՈԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (հանրության շրջանում հայտնի է Դոգ մականվամբ)։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
 
Հիշեցնենք, որ Ուրիխանյանը սոցկայքերում տեսանյութ էր հրապարակել, որում կային հրապարակային կոչեր։

  • Կիսվել: