ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատրաստվեք փողոց դուրս գալ արտահերթ ընտրությունների պահանջով. Ուրիխանյան

Պատրաստվեք փողոց դուրս գալ արտահերթ ընտրությունների պահանջով. Ուրիխանյան

Եթե օրերի ընթացքում չլինի վարչապետի հրաժարականը և չնշանակվեն արտահերթ ընտրություններ, տեղի կունենա անդառնալին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

"Դե ուրեմն թողե՜ք, թող ժողովուրդը որոշի։ Միակ հանգուցալուծումը դա է։ Հերի՜ք եղավ հանուն պաշտոնի խաղ անել մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։

Կոչս հանգուցալուծման կողմնակից բոլոր մեր քաղաքացիներին՝ պատրաստվեք փողոց դուրս գալուն հենց այդ օրակարգով",- գրել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: