երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գնահատականներից խոսելն այսօր դեռ վաղ է. Մակունց

Գնահատականներից խոսելն այսօր դեռ վաղ է. Մակունց

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել արտակարգ դրության ավարտից հետո, «Իմ քայլը» պատրա՞ստ է կրել այս իրավիճակի քաղաքական պատասխանատվությունը, ասաց, որ գնահատականներից խոսելը դեռ վաղ է:

Նա, մասնավորապես, նշեց. «Քննիչ հանձնաժողովի հետ կապված քննարկում չենք ունեցել «Իմ քայլը» խմբակցությունում, իսկ ինչ վերաբերում է առհասարակ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ գործողություններին եւ ընդհանրապես արդյունքին գնահատական հնչեցնելուն, ապա այսօր դեռ շատ վաղ է գնահատականներից խոսելը» ։

Իսկ հարցին, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներողությունը բավարա՞ր էր, քանի որ մահերի հետ գործ ունենք, Մակունցն ասաց, որ իր գործընկերոջ խսքը տեղին էր:

 

  • Կիսվել: