Գիշերն ընդդիմադիրներին է այցելել Սերժ Սարգսյանը
Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին է այցելել, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրուցելիս անդրադարեձել է նաև Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններին՝ նշելով, որ պետք չէ ուշադրության դարնց վրա։
«Ուշադրություն մի դարձրեք այն հայտարարությունների վրա, թե միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի։
Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի: Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարությունների վրա», -ասել է Սարգսյանը։




