շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ղազախստանը պատրաստ է բանակցության հարթակ տրամադրել ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև ՌԴ-ին և Ուկրաինային

Ղազախստանը պատրաստ է բանակցության հարթակ տրամադրել ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլև ՌԴ-ին և Ուկրաինային

Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։

«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել խաղաղությանը վերաբերող բոլոր գործընթացներին։ Խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չէ, նաև Հայաստանի և Ադրբեջանի, Սիրիայի խնդրի, Իրանի խնդրի», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել, որ բանակցությունների համար հարթակ կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին, ակնկալվում է, որ այդ երկրում առաջիկայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

  • Կիսվել: