երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Տրանսպորտային լոգիստիկ սեկտորը նույնպես մեծ նշանակություն ունի երկկողմ շահավետ համագործակցությունն ամրացնելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու  Հայաստանի ձգտումը։ Այդ իմաստով ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»,- ասել է Տոկաևը։

Նա հավելել է, որ սատարում են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցություններ սկսելու նախաձեռնություններին։

  • Կիսվել: