երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնումէ  ՌԻԱ Նովոստի-ն:

"Մենք շատ հստակ բնութագրեցինք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՝ ասելով, որ մենք չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում ։ Ինչպես դուք լսել եք, հավանաբար, բազմիցս, Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։ Ես կարող եմ միայն վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի պաշտպանում այդ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, եւ մենք ձգտում ենք եւ կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները", - ասել Է Զախարովան "Էխո Մոսկվի" ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դադարեցնի պայքարը՝ մինչև ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ անցնելը:

  • Կիսվել: