ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
«Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը

«Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի Արտգործնածարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Դիվանագետն իր Telegram-ալիքում ուշադրություն է հրավիրել Փաշինյանի այն հայտարարության վրա, թե Երևանը «102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում, բայց դրա դուրսբերման հարցը դեռ չի բարձրացրել»։ Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն լինի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը, Երևանը պատրաստ կլինի քննարկել դրա հետագա ներկայությունը։

«Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտը»)»,- ի պատասխան նշել է Զախարովան։

  • Կիսվել: